Աջափնյակի մետրո, Նուբարաշենի աղբավայր, փողոցային առևտուր․ Ավինյանը՝ երևանցիներին մտահոգող խնդիրների մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարեվերջյան մամուլի ասուլսի ժամանակ Armenia Today-ի խնդրանքով մեկնաբանել է երևանցիններին հուզող մի շարք առաջնահերթ խնդիրների մասին։ Մտահոգող հարցերը հասցեագրվել են երևանցիների շրջանում մեր փողոցային հարցումների հիման վրա։

Աջափնյակի մետրոյի հարցով կառավարության հատուկ որոշմամբ կստեղծվի կառավարման Fidic մոդել

Քաղաքապետարանի որոշումը՝ Աջափնյակի մետրոյի գումարն ուղղել 45 տրոլեյբուսի գնմանը, քաղաքապետի խոսքով դարձել է իրականությանը չհամապատասխանող տեղեկության տարածման պատճառ, իբրև թե մետրոյի նախագիծը խափանվել է, փոխվել է և այլն։ Ավինյանն այսպեսարձագաքեց Armenia Today-ին հարցին, թե արյոք մետրոյի նախագծով փոխվել է կապալառուն, երկիրը, որի հետտ համագործակցել է։

Նրա խոսքով՝ նախագիծը բոլոր փորձաքննություններն անցել է, և ամեն փորձաքննություն տևել է 1,5 տարի։

«Շատ բարդ նախագիծ է եղել, բավական բարդ մեկնաբանություններով վերադարձվել է նախագծոողին, նախագծողն ինչ-որ բաններ արձագանքել է։ Հաջորդ տարի այդ նախագծի հիմքով պատրաստվելու է կառավարության հատուկ որոշում, որով կիրականացվի կառավարման Fidic մոդել, ներգրավելու ենք տեխհսկող, որն ունի այս տեսակ ծրագրեր կառավարելու փորձ»,- ասաց նա։

Ավինյանի խոսքով՝ կառավարությունը չունի այսպիսի մեծ ծրագրի կառավարման փորձ, հետևաբար ավելի լավ է մի փոքր ավելի երկար ժամանակ ծախսվի նախագծային փուլերի, գրագետ տեխհսկողություն ունենալու վրա, որպեսզի շինարարության ընթացքում հնարավոր լինի վերասկողության տակ պահել որակն ու ժամանակը։

Նուբարաշենում կենցաղային թափոնների կառավարման նոր գործարանի կառուցման մրցույթ կանցկացվի

Նուբարաշենի հարակից տարածքում կենցաղային թափոնների կառավարման նոր գործարանի կառուցման երկփուլ մրցույթը հայտարարված է, որի ժամկետն է մինչև մարտի 27-ը, հայտարարեց Ավինյանը։ Armenia Today-ին հարցին, թե ինչ փուլում է աղբավայրի այլընտրանքային ենթակառուցվածքի ստեղծումը, քաղաքապետը պարզաբանեց, որ մրցոույթը հայտարարվել է։

«Մեր բոլոր միջազգային գործընկերներին, ովքեր ունեն աղբի վերամշակման կառավարման ոլորտում փորձ, մենք խնդրում, խրախուսում ենք, որպեսզի մասնակցեն այս մրցույթին։

Բացի այս պրոցեսից (քանի որ սա կարևորագույն մեր նախընտրական խոստումներից մեկն է եղել) մենք իրականացնում ենք ՏԿԵՆ գործընկերների հետ և միջազգային ֆինանսական կառույցների հետ զուգահեռ ծրագիր, որը նույնպես, այսպես ասած, մեկ երկրորդ հնարավորություն է այս ոլորտում լուծում տալու»,- նշել է քաղաքապետը՝ պարզաբանելով, որկշարժվեն այն ճաբապարհով, որով ամենաարագ և արդյունավետ լուծում կստանան։

Քաղաքապետարանը չի պատրաստվում արտոնյալ պայմաններով տարածք հատկացնել փողոցային առևտրով զբաղվողների համար

Փողոցային առևտուրն օրինական գործունեություն է, և ավելի հարմար պայմաններ ստեղծել անօրինական գործունեության համար, քաղաքապետարանը չի պատրաստվում, նշեց քաղաքապետը։ Նա այսպես արձագանքեց Armenia Today-ի հարցին, թե պատրաստվում է արդյոք քաղաքապետարանը փողոցային առևտրով զբաղվողներին արտոնյալ պայմաններով տաղավարեր, քաղաքաապատկան տարածքներ հատկացնել։

«Լուծումները, որոնք առաջարկվել են, այն շահութաբերությունը չեն ապահովում ձեր ասած մարդկանց համար և այդ պատճառով նրանք շարունակաբար մերժում են այդ առաջարկները»,- ասաց քաղաքապետը։

Միջնաժամկետում՝ տրանսպորտի ամբողջական շարժակազմ, երկարաժամկետում՝ Աջափնյակի կայանի շինարարություն

Քաղաքապետը հայտարարել է, որ տրանսպորտի հարցը լուծվելու է 3-5 տարվա ընթացքում։ Նրա խոսքով՝ 12-մետրանոց 45 նոր տրոլեյբուսի գնման պայմանագիր է կնքվել: 

Նրա խոսքով՝ տրանսպորտի ոլորտում իրականացրել են կանգառների կահավորումներ, որոշ կանգառներում էլեկտրոնային չվացուցակներ են տեղադրվել: Բացի այդ ավելացրել են ավտոբուսային գծերի քանակը:

«Առաջին հերթին հետիոտնին առաջնահերթություն տալը, երկրորդ հերթին հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալն այլընտրանք չունի: Մենք պետք է գիտակցենք, որ նաև խցանումների կառավարման տեսանկյունից պետք է մեր շարժակազմերն ավելացնելով՝ մարդատար ավտոմեքենաներից մարդկանց տեղափոխենք հանրային տրանսպորտ: Սրա մասին է Աջափնյակի կայարանի կառուցումը, սրա մասին են նոր գնվող տրոլեյբուսները, սրա մասին է 250 հատ 18-մետրանոց ավտոբուսների գնումը, որ պետք է իրականացնենք մոտ 2 տարի հետո»,- շեշտել է  Ավինյանը:

 

Leave a Comment