Թուրքիայում ԻԼԻՊ-ի դեմ գործողության ժամանակ 3 թուրք ոստիկան է զոհվել, 9-ը՝ վիրավորվել

Քաղաքականություն

29.12.2025 | 15:15

Թուքիայի Յալովա նահանգում հակաահաբեկչական գործողության ժամանակ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից կրակ բացելու հետևանքով սպանվել է երեք թուրք ոստիկան, ինը՝ վիրավորվել, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, գրում է Turkiye today-ը։

Հաջորդած բախումների ժամանակ սպանվել է վեց ահաբեկիչ, իսկ հինգ կին և վեց երեխա անվտանգ տարհանվել են շենքից, հավելել է Երլիքայան։

Յալովայի գործողությունը երկուշաբթի առավոտյան 15 նահանգներում 108 առանձին հասցեներում միաժամանակյա ռեյդերի մի մասն է։

«Գործողությունը մեծ զգայունությամբ է իրականացվել, քանի որ այն տանը, որտեղ գտնվում էին ահաբեկիչները, կային կանայք և երեխաներ։ Հինգ կին և վեց երեխա անվտանգ տարհանվել են։ Հաջորդած բախումների ժամանակ վեց ահաբեկիչ է զոհվել։ Դավաճանական հարձակման արդյունքում մեր ոստիկաններից երեքը նահատակվել են, վիրավորվել է ութ ոստիկան և մեկ պահակ»,- հավելել է նա։

Երլիքայան հաստատել է, որ ահաբեկիչները Թուրքիայի քաղաքացիներ են։

IHA գորշակալության տեղեկատվության համաձայն՝ Յալովայի նահանգային անվտանգության վարչության զոհված երեք ոստիկաններն են՝ Յասին Քոչյիգիթը, Թուրգութ Քուլուշը և Իլքեր Փեհլիվանը։ Միաժամանակ, վիրավորվել են ոստիկաններ Զեքերիա Քընալին, Էրեն Չելիքը, Էրեն Ըշիկը, Ջիհան Քադիօղլուն, Յուսուֆ Իրաքը և Ակսեմսեթթին Թեմելը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  ԻԼԻՊ-ի դեմ գործողության ընթացքում բախումների հետևանքով յոթ ոստիկան վիրավորվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment