Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցիալական ցանցերում շարունակվում է հայտնի քաղաքական գործիչների և գործարարների կերպարների օգտագործմամբ իրականացվող ֆինանսական խարդախությունների շարքը։ Այս անգամ թիրախում կրկին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է․ խարդախները գործի են դրել «WhatsApp AI» անվամբ կեղծ նախագիծ։ Ֆեյսբուքյան «Богатые новости» (Հարուստ նորություններ) անունով էջը ակտիվորեն տարածում է գովազդային տեսանյութ, որտեղ Ծառուկյանն իբրև խոստանում է մեծ եկամուտներ և կոչ անում հայաստանցիներին միանալ «նոր ներդրումային հարթակին»։ Կեղծ խոստումներ՝ Ծառուկյանի ձայնով Տեսանյութում Ծառուկյանի՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված ձայնը ռուսերենով հայտարարում է, թե «Հայաստանում սկսվում է հնարավորությունների նոր ալիք»։ Վստահություն ստեղծելու նպատակով տեսանյութում նշվում է, թե համակարգին միացել են գործազուրկներ, տաքսու վարորդներ, ուսուցիչներ […]