Ե՞րբ Պուտինը կզանգահարի Զելենսկուն – 5tv

Ուկրաինայի և ՌԴ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Վլադիմիր Պուտինը կարող են վերջին ավելի քան հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ուղիղ հեռախոսազրույց ունենալ։ Նման սցենար սկսել են քննարկել Ֆլորիդայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Զելենսկու հանդիպումից հետո, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ Կիևի և Մոսկվայի միջև հնարավոր շփումը դիտարկվում է որպես խաղաղ գործընթացի մեկնարկի առաջին իրական քայլ։

Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Զելենսկու միջև հեռախոսազրույց ներկայումս չի քննարկվում։ Կրեմլը համաձայն է Թրամփի այն գնահատականի հետ, որ Ուկրաինայում խաղաղությունը զգալիորեն մոտեցել է։

Leave a Comment