FLY ONE ARMENIA-ն Երևան-Ամստերդամ-Երևան երթուղով թռիչքներ կիրականացնի

FLY ONE ARMENIA ավիաընկերությունը Երևան- Ամստերդամ- Երևան երթուղով թռիչքներ կգործարկի։

Թռիչքները Զվարթնոց օդանավակայանից կմեկնարկեն 2026թ. ապրիլի 1-ից՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Հիշեցնենք, որ հունգարական Wizz Air ավիաընկերությունն էլ հայտարարել էր 2026 թվականի հունիսի 12-ից Երևան-Լոնդոն-Երևան ուղիղ չվերթների մեկնարկի մասին։

Leave a Comment