«Պուտինն ու Զելենսկին 5 տարվա ընթացքում առաջին անգամ կարող են հեռախոսազրույց ունենալ»․ #FoxNews

«Պուտինն ու Զելենսկին 5 տարվա ընթացքում առաջին անգամ կարող են հեռախոսազրույց ունենալ»․ #FoxNews

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է հեռախոսազրույց ունենալ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ՝ ավելի քան հինգ տարվա ընթացքում առաջին անգամ։ Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։ Նշվում է, որ դրան կարող է նպաստել երեկ՝ Թրամփի և Զելենսկու միջև Մար-ա-Լագոյում տեղի ունեցած հանդիպումը: Զելենսկու և Պուտինի միջև ուղիղ հեռախոսազրույցի ապահովումը կլինի ԱՄՆ նախագահի «դիվանագիտական ​​հաղթանակը»։

Leave a Comment