Օկուպացված Արցախի Շուշի քաղաքում բնակիչները անօգնական մնացել են իրենց մեքենաներում սառցակալած ճանապարհների պատճառով։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր են ուղարկվել Արտակարգ իրավիճակների նախարարության Պետական հրշեջ ծառայության այսպես կոչված Շուշիի հրշեջ ծառայության հրշեջները։
Հրշեջներն ու փրկարարները օգնություն են ցուցաբերել մերկասառույցի պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաներին: