Մայրաքաղաքի տարբեր հասցեներում, այդ թվում՝ Կենտրոնում, այս պահի դրությամբ հոսանք չկա, իսկ որոշ հասցեներում անգամ երկրորդ օրն է հոսանքազրկման։ Գրում է «Փաստին-նֆ»-ն։
ՀԷՑ-ից մեկնաբանություն ստանալն ուղղակի անհնար է, այստեղ բոլոր օպերատորները զբաղված էին։ Բաժանորդներից մեկը պատմեց, որ հաջողվել է մեկ անգամ կապ հաստատել՝ Սայաթ-Նովայի հոսանքազրկման համար, որտեղից պատասխանել են, թե ահազանգ չունեն ու առաջարկել կապ հաստատել տեսուչի հետ, իսկ հետո պարզվել է, որ դեռ շաբաթ օրն է վթար եղել ու միայն հիմա են փորձում գտնել, թե որտեղ է եղել վթարը, որ վերացնեն, ինչից ՀԷՑ-ի զանգերի կենտրոնում տեղյակ չէին։
Աշխատակցուհին պատասխանեց, թե շաբաթ օրը չի աշխատել, տեղյակ չէ վթարից: Ասել է, թե՝ ՀԷՑ-ի պետականացումից հետո յուրաքանչյուր աշխատակից սկսում է 0-ական կետից, չի կատարվում ինֆորմացիայի փոխանակում ու չեն գիտակցում, որ բաժանորդը զանգում է ՀԷՑ եւ ոչ թե իրեն անծանոթ ձայներին։
The post ՀԷՑ-ը կոլապսի է ենթարկվել. «Փաստինֆո» appeared first on Yerevan Today.