Նիկոլը մի կարճ տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են ինքն ու թիմակիցները տժժում Տիգրան Ժամկոչյանի հայտնի ՝ «Ուր որ գնաս, հետդ կգամ»-ի տակ: Այնպես են տժժում, ասես Արևմտյան Հայաստանն ու Արցախը հետ են բերել կամ վերակենդանացրել այն հազարավոր երիտասարդներին, որոնք իրենց կյանքը դրեցին մարտի դաշտում՝ հաղթանակի հույսը մտքներին:
Տարբեր մեկնաբանություններ են ստացվել՝ երգի հետ կապված. ինչո՞ւ էր Նիկոլը հենց դրա տակ տժժում, կա՞ սիմվոլիզմ երգի խոսքերում:
Սիմվոլիզմը Նիկոլի ու նրա օտար տերերի ամենասիրած բանն է, և այս մասնավոր դեպքը բացառություն չէ: Նախ՝ մեսիջը թերևս այն է, որ թիմը միաբան է. Նիկոլն ուր գնա, նրան կհետևեն նաև մյուսները, դժոխք էլ գնա, ՔՊ-ականները նրա հետ միասին սատանայի բաժին էլ կդառնան միայն թե հիմա կարողանան փակել վարկերը:
Մյուս մեսիջը, որ կարելի է քաղել, հենց Նիկոլին է վերաբերում. նա այս երգով թուրքերին մեսիջ է ուղարկում, որ պատրաստ է շարունակել լինել նրանց կցորդն ու գնալ այնտեղ, ուր նրանք են գնում: Կգնա՞ն Հյուսիս, ինքն էլ կգնա, կգնա՞ն Արևմուտք, կհետևեն Իլհամին նաև այնտեղ, Մեհրիբանը կգնա՞ զուգարան, Աննան էլ նրա հետ կմտնի՝ անկախ նրանից՝ ունի, թե՝ չունի…
Ուրախանում են, պարում ու այլասերվում մի պատճառով՝ սեփական հաղթանակի հանդեպ անվերապահ հավատի ու այն ավերի, որ հաջողությամբ գործել են այս տարիներին՝ սեփական տերերին հավատարիմ գտնվելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: