Մերկասառույց է սպասվում հանրապետության բոլոր ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին նախազգուշացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Առաջիկա գիշերը ջերմաստիճանը կնվազի մոտ 5-7 աստիճանով՝ այսօրվա համեմատ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում ջերմաստիճանը 8-10 աստիճանով կբարձրանա հարավարևմտյան ցիկլոնով և ամպամածությամբ պայմանավորված։

Հունվարի 3-ից սկսած անտիցիկլոնային դաշտի հաստատմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կրկին կնվազի մոտ 8-10 աստիճանով։

Leave a Comment