ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային առաջարկում է անվտանգության երաշխիքներ 15 տարով՝ երկարաձգման հնարավորությամբ, մինչդեռ Ուկրաինան ցանկանում է դրանք անընդմեջ 30-50 տարի ժամկետով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վլադիմիր Զելենսկին՝ ըստ Novosti.Live-ի։
«Իսկապես, այս առաջարկվող համաձայնագիրը մշտական չէ։ Փաստաթուղթը նախատեսված է 15 տարվա համար՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ես այս հարցը բարձրացրել եմ նախագահի մոտ։
«Ես նրան ասացի, որ հակամարտությունը շարունակվում է գրեթե 15 տարի։ Հետևաբար, ես շատ կցանկանայի, որ երաշխիքները ավելի երկար լինեին։ Ես նրան ասացի, որ մենք կցանկանայինք քննարկել 30, 40 կամ 50 տարվա երաշխիքների հնարավորությունը։
Նախագահն ասաց, որ կմտածի այդ մասին», – ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին և նրա եվրոպացի գործընկերները պատրաստ չեն կառուցողական բանակցությունների։ Լավրովը ընդգծել է, որ Կիևը «ահաբեկում է քաղաքացիական բնակչությանը» Ռուսաստանում և դիվերսիաներ է իրականացնում քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։