Globe Soccer Awards. ՊՍԺ-ն՝ տարվա լավագույն ակումբ

Globe Soccer Awards-ի վարկածով Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ճանաչվել է 2025 թ. լավագույն ակումբ։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Դուբայում։

Տարվա լավագույն ակումբի մրցանակին հավակնում էին նաեւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան», ակումբային աշխարհի առաջնության հաղթող Լոնդոնի «Չելսին», Բրազիլիայի չեմպիոն «Ֆլամենգոն» եւ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը»։

2025 թ. ՊՍԺ-ն Լուիս Էնրիկեի գլխավորությամբ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել՝ երկրի գավաթն ու Սուպերգավաթը, Չեմպիոնների լիգայի հաղթող է, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր եւ ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթակիր։

Leave a Comment