Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մասնավոր տներ ու գազատար են վնասվել

Քաղաքականություն

29.12.2025 | 13:25

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կուշչևսկայա գյուղում անօդաչու թռչող սարքերի բեկորներից վնասվել են երկու մասնավոր տներ և մեկ գազատար, հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտապը, գրում է Current time-ը։

Տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինդուստրիալնի գյուղում անօդաչու թռչող սարքերի բեկորները վնասել են երեք մասնավոր տներ։ Իշխանությունների տվյալներով՝ տուժածներ չկան։

Astra-ն, հղում անելով տեղի բնակիչներին, հաղորդել է Ադիգեայի Մայկոպ քաղաքում պայթյունների մասին:

Պնդվում է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող Խանսկայա ռազմական օդանավակայանի վրա: Astra-ն տեղայնացրել է ականատեսների տեսանյութերը և եզրակացրել, որ կադրերում երևում է ՀՕՊ աշխատանքը. օդանավակայանին հարվածի տեղեկության հաստատում չկա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է դեկտեմբերի լույս 29-ի գիշերը խոցված ուկրաինական 110 անօդաչու թռչող սարքի մասին, այդ թվում՝ 11-ը՝ Ադիգեայի վրա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment