Արագ շախմատի ԱԱ․ Մագնուս Կարլսենը նվաճեց տիտղոսը

Նորվեգացի գրոսմայստերը 13 հնարավորից վաստակեց 10 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։

 

Երկրորդ տեղը 9-ական միավորով կիսեցին ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւը եւ ամերիկացի Հանս Նիմանը։

 

Կանանց առաջնության տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան։

 

Դեկտեմբերի 29-30-ին կանցկացվի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։

 

Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է։

Leave a Comment