Թուրքիայում ԻԼԻՊ-ի դեմ գործողության ժամանակ 7 ոստիկան է վիրավորվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

29.12.2025 | 12:58

Թուրքիայի Յալովա նահանգում ԻԼԻՊ-ի դեմ գործողության ընթացքում բախումների հետևանքով վիրավորվել է յոթ ոստիկան, գրում է Turkiye today-ը:

«Յալովայի ոստիկանության բաժնի կողմից իր պատասխանատվության գոտում ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ անցկացված պլանային գործողության ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով վիրավորվել է 7 ոստիկան։ Միջադեպին ի պատասխան՝ Բուրսա նահանգից հատուկ գործողությունների աջակցության խմբեր են ուղարկվել տարածք՝ օպերատիվ աջակցություն ցուցաբերելու համար»,- ասվում է Յալովայի նահանգապետարանի տարածած հայտարարությունում։

Նշվում է, որ վիրավոր ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում։ Անվտանգության միջոցառումները և միջամտության ջանքերը դեպքի վայրում շարունակվում են։

 

 

Leave a Comment