Ավինյան․ Թափոնների վերամշակման գործարանի կառուցման մրցույթի մասնակցության հայտեր կան տարբեր երկրներից

Ավինյան․ Թափոնների վերամշակման գործարանի կառուցման մրցույթի մասնակցության հայտեր կան տարբեր երկրներից

29 դեկտեմբերի 2025 – 12:43 AMT

PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանըտեղեկացրել է, որ կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման մրցութային փաթեթը հասանելի է և մրցույթն արդեն հայտարարված է։

«Տարբեր երկրներից գործընկերներ արդեն հայտեր են ներկայացրել»,- հավելել է նա, հայտնում է Auroranews.am-ը։

Նրա խոսքով՝ հետաքրքրված կողմերն ունեն երեք ամիս ժամանակ՝ ուսումնասիրելու մրցութային փաթեթը և ներկայացնելու իրենց առաջարկները։

«Այդ առաջարկների հիման վրա երկփուլ մրցույթով կամփոփենք հաղթողին։ Սա մեր երկու ճանապարհներից մեկն է, և կարևոր է, որ այս ճանապարհով սկսենք անցնել»,- ասել է Ավինյանը։

Քաղաքապետը նշել է, որ լավատես է և վստահում է, որ կլինեն որակյալ լուծումներ, քանի որ հետաքրքրությունը մեծ է։

Leave a Comment