Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆլորիդայում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման արդյունքներով։
Թրամփը նշել է, որ բանակցություններն անցել են շատ լավ, և լուծվել են «սեղանին դրված հարցերի 95%-ը»։ «Մենք զգալի առաջընթացի ենք հասել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր խոշորագույն պատերազմի դադարեցման հարցում։ Ինչ-որ մեկը կասի՝ 95%-ով, ես չգիտեմ քանի տոկոսով, բայց մենք մեծ առաջընթաց ենք գրանցել հակամարտության դադարեցման գործում», – հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը Մար-ա-Լագոյի նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։