Արգավանդում մեքենաներ են բախվել, կան տուժածներ – Armenia Today

Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է դեկտեմբերի 29-ին՝ ժամը 07։27-ին:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Lexus և Toyota մակնիշների ավտոմեքենաները։ Երկու տուժած հսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Leave a Comment