Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական իրավիճակը Հայաստանում․ MPG – Gallup International in Armenia-ի անցկացրած հարցման համաձայն՝ քաղաքացիների 31.5 տոկոսը քաղաքական իրավիճակը գնահատում է շատ լարված, ավելի շուտ լարված նշել է 31.2 տոկոսը, ավելի շուտ հանգիստ՝ 23.2, լիովին հանգիստ՝ 9.6 տոկոսը, 4.5-ն էլ դժվարացել է պատասխանել։
Արդյոք հայ հասարակության շրջանում կա՞ համերաշխություն ձևավորելու անհրաժեշտություն․ 73.4 տոկոսը նշել է, որ միանշանակ այո։
Որպես հասարակական համերաշխության պահպանման աղբյուր՝ Եկեղեցուն լիովին վստահում է 55.8 տոկոսը, 15.6 տոկոսն ավելի շուտ վստահում է, կրթական համակարգին վստահում է 27.4 տոկոսը, պետական իշխանություններին՝ 17.8 տոկոսը, քաղաքական դաշտին՝ 12.3 տոկոսը, մեդիային՝ 8.2 տոկոսը։
Հետևյալ գործիչներից յուրաքանչյուրը որքանո՞վ կարող է առաջնորդել հասարակության հոգևոր և հասարակական միասնությունը՝ 10 բալանոց սանդղակով․ Միքայել սրբազանը՝ 7.2 տոկոս, Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ 5.7 տոկոս, Գագիկ Ծառուկյանը՝ 5.5, Սամվել Կարապետյանը՝ 5.1, Նիկոլ Փաշինյանը՝ 4.7, Բագրատ սրբազանը՝ 4.5, Ռոբերտ Քոչարյանը՝ 3.4, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ 3.3, Սերժ Սարգսյանը՝ 2.9, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 2.8, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2.4 բալ։