Ճամփորդելը մեր կյանքի լավագույն փորձառություններից մեկն է։ Սակայն այն նույնպես առանց խոչընդոտների չի անցնում։ Արտարժույթի փոխանակումը, բանկոմատների պահումները և փոխարժեքի անկանխատեսելիությունը հաճախ խանգարում են նոր վայրերն ամբողջովին վայելելուն:
Այս խնդիրներին կրկնակի չենք ցանկանում բախվել հատկապես ամանորյա և սուրբծննդյան ուղևորությունների ժամանակ, երբ յուրաքանչյուր օրը հագեցած է գնումների, ընթրիքների և Christmas Market-ներ այցելելու պլաններով:
Սակայն մի՛ շտապեք մտահոգվել: Ժամանակակից ֆինթեք ոլորտը վաղուց կարողացել է լուծել վերոնշյալ խնդիրները՝ ներկայացնելով հատուկ ճամփորդական քարտեր:
Ճամփորդական քարտը, ըստ էության, կանխավճարային, բազմարժույթ քարտ է, որը գործում է որպես դեբետային կամ կրեդիտ քարտ: Ի տարբերություն ավանդական բանկային լուծումների՝ այն թույլ է տալիս ֆիքսել ի սկզբանե կիրառված փոխարժեքը և հետագա փոխանակումներն անել նույն փոխարժեքով: Այս գործառույթը պաշտպանում է ձեզ արտարժույթի անակնկալ տատանումներից՝ ապահովելով կանխատեսելի ծախսեր ցանկացած վայրում։
Ճամփորդական քարտը նպաստում է նաև ծախսերի արդյունավետության բարձրացմանը: Ստանդարտ դեբետային և կրեդիտ քարտերը սովորաբար յուրաքանչյուր օտարերկրյա գործարքի համար 2-3% միջնորդավճար են գանձում: Մինչդեռ, ճամփորդական քարտի դեպքում այս գանձումները կամ նվազագույն չափի են, կամ ընդհանրապես չկան:
Քարտը կարող եք կառավարել համապատասխան հավելվածի միջոցով: Այն թույլ է տալիս ավելի արդյունավետորեն վերահսկել Ձեր բյուջեն և խուսափել ավելորդ ծախսերից՝ ուղարկելով իրական ժամանակում ծանուցումներ Ձեր յուրաքանչյուր փոխանցման կամ գործարքի մասին:
Անվտանգությունը ճամփորդական քարտերի հաջորդ կարևոր առավելությունն է: Կորցրած կամ գողացված կանխիկ գումարը ամենայն հավանականությամբ այլևս չեք կարողանա վերադարձնել: Իսկ ճամփորդական քարտը կորցնելու դեպքում, այն կարող եք անմիջապես արգելափակել հավելվածի միջոցով և պահպանել Ձեր ֆինանսական միջոցները:
Շատ բանկեր նույնիսկ թույլ են տալիս ունենալ առանձին վիրտուալ քարտեր՝ առցանց ամրագրումների համար, այսպիսով ապահովելով Ձեր հիմնական հաշվի կրկնակի պաշտպանությունը: Որոշ պրովայդերներ օգտագործում են նաև ԱԲ-ով գործող խարդախությունների հայտնաբերման ու կանխարգելման գործիքներ՝ ավելացնելով լրացուցիչ անվտանգության շերտ:
Թվային այս դարաշրջանում ճամփորդական քարտ ունենալը անհամեմատելիորեն թեթևացնում և արագացնում է գնումների գործընթացը՝ հատկապես սուրբծննդյան մարդաշատ տոնավաճառներում:
Բացի այդ, որոշ քարտեր առաջարկում են նաև քեշբեքեր, հատուկ զեղչեր կամ ճանապարհորդական բոնուսներ՝ կրճատելով Ձեր տոնական ծախսերը:
Վառ օրինակ է Evoca Travel Card-ը, որն առաջարկում է մինչև 1.5% քեշբեք Ձեր վճարումներից: Քարտը ձեռք բերելու դեպքում Դուք դառնում եք Evocabank-ի պրեմիում քարտապան և ստանում բազմաթիվ առավելություններ.
- Միջազգային ճամփորդական ապահովագրություն
- Կոնսիերժ ծառայություն
- Անվճար մուտք օդանավակայանների Lounge Key սրահներ
- Fast track
- Արտարժույթի արտոնյալ կուրս
- Ինտերնետ ռոումինգ
- 50% զեղչ Evocabank-ում չհրկիզվող պահատուփերի համար
- 1.5% cashback զանազան ամրագրումների համար (հյուրանոց, ավիատոմսեր, տուրիստական գործակալություններ, գնացքի տոմսեր, ավտովարձույթ)
- 0.5% cashback արտասահմանում կատարած անկանխիկ գործարքների համար
- Պարբերաբար թարմացվող զեղչեր և հատուկ առաջարկներ
Մինչև դեկտեմբերի 31-ը ձեռք բերելու դեպքում, քարտը կկարողանաք ստանալ 50% զեղչով:
Evoca Travel Card-ը կարող եք պատվիրել EvocaTOUCH հավելվածի միջոցով՝ հաշված րոպեների ընթացքում:
Օգտվե՛ք ճամփորդական քարտերի առավելություններից, մոռացե՛ք գումարի փոխանակման հետ կապված խնդիրների մասին և լիարժեք վայելե՛ք Ձեր ամանորյա ճամփորդությունները: