Հաջորդ տարի «Աջափնյակի» մետրոյի կայարանի կառուցման մրցույթ կհայտարարվի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հերքեց «Աջափնյակի» մետրոյի կայարանի կառուցման ծրագրի խափանման մասին լուրերը՝ հայտարարելով, որ նախագծի փորձաքննությունն արդեն ավարտված է և պատրաստ է իրագործման։ «Հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, «Աջափնյակի» մետրոյի կայարանի կառուցման մրցույթ կհայտարարվի»,- հայտնեց նա: Քաղաքապետի փոխանցմամբ՝ նախագծային փուլի ձգձգումը պայմանավորված էր գործընթացի բարդությամբ և տեղական օրենսդրության մեջ նմանատիպ նախագծերի փորձի բացակայությամբ։ Հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է ընդունել հատուկ որոշում, որով կսահմանվի ծրագրի կառավարման «ՖԻԴԻԿ» (FIDIC) մոդելը՝ ներգրավելով փորձառու ինժեներական հսկողություն՝ շինարարության որակն ու ժամկետները վերահսկելու նպատակով։ «Մեր օրենսդրությունն այս տեսակ նախագծի հետ նախկինում առնչություն չի ունեցել, և հիմնականում ժամանակային հետաձգումները դրա հետ են կապված»,- […]

Leave a Comment