Երևանի մետրոն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կանցնի աշխատանքի հատուկ ռեժիմի: Այս մասին տեղեկացնում են Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից:
Դեկտեմբերի 31-ին մետրոն աշխատանքը կսկսի ժամը 07:00-ին և կաշխատի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը՝ ժամը 02:30-ը:
Ընդ որում, ուղևորներին խնդրում են ուշադրություն դարձնել, որ մի շարք տեխնիկական պատճառներով դեկտեմբերի 31-ի ժամը 23:45-ից մինչև հունվարի 1-ի ժամը 00:15-ը գնացքները կանգ չեն առնի «Հանրապետության հրապարակ» կայարանում:
