Մանկության համից մինչև առողջ սովորույթներ․ ինչպես է Երեմյան կաթնամթերքը կաթ խմելու մշակույթ ձևավորում (ՎԻԴԵՈ)

«Կաթ դպրոցներին»․ ինչպես է կաթ խմելու սովորույթը տեղափոխվում է ընտանիքներ․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/.  Աշխատանքը սկսվում է երազանքից: Այսպես մեր սեղանին հայտնվեց կաթնամթերք՝ մանկության համով, երբ Երեմյան կաթնամթերքի բնական 100% անարատ կաթով պատրաստված կաթնամթերքը հայտնվեց շուկայում:


«Նովոստի-Արմենիա»-ի NewsArmenia Stories Youtube-յան ալիքով հեռարձակված հարցազրույցի շրջանակում Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը ամփոփել է տարին և խոսել կաթ խմելու մշակույթը տարածելու կարևորության մասին: 


Նրա խոսքով՝ կաթնամթերքը ամենակարևոր բաղադրիչներից մեկն է ամենօրյա սննդակարգում, իսկ Երեմյան կաթնամթերքն իր հետ բերում է մանկության լավագույն հիշողություններն և ձևավորում նորերը: 


Նա հայտնել է, որ «Կաթ դպրոցներին» ծրագրի շրջանակում Երևանի և Լոռու մարզի շուրջ 9 դպրոցների ավելի քան 1400 երեխա ամեն առավոտ 1 բաժակ կաթ է խմում։ 


«Ծրագրի շրջանակում երեխաների 75%-ից ավելին ոչ միայն սկսել է իր առօրյայում գործածել կաթնամթերք, այլ նաև այդ սովորույթը կամ վարքագիծը տուն է տեղափոխել և ընտանիքի անդամներին` իր եղբայրներին, քույրիկներին, անգամ ծնողներին պարտադրանքի տեսքով ստիպում են, որպեսզի տանը անպայման լինի կաթ` քաջ գիտակցելով կաթնամթերքի օգտակարության մասին», – ասել է Երեմյանը։ 


Լուսինե Երեմյանը նաև հայտնել է, թե ինչին ուշադրություն դարձնել կաթնամթերք ընտրելիս։ 


«Շատ կարևոր է, որպեսզի սպառողը նախ և առաջ կարդա, թե ինչ է գրված պիտակի վրա։ Առաջին հերթին սպառողը պետք է իրեն հարց տա՝ արդյոք այս կաթը ստացված է կովի կաթից, արդյոք այս կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմա ունեցող ընկերությունից, արդյոք այս կաթնամթերքն ունի այն բոլոր որակական հատկանիշները, որոնք անհրաժեշտ են առողջ լինելու համա», – հայտնել է նա։ 


Երեմյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի կաթը չպարունակի փոխարինիչներ և այլ բաղադրանյութեր, որոնք կաթի հետ որևէ առնչություն չունեն։ 


Մանրամասները՝ տեսանյութում։


 


 

Leave a Comment