Որո՞նք են ՀՀ առջև կանգնած ամենակարևոր հիմնախնդիրները․ հարցում

Որո՞նք են ՀՀ առջև կանգնած ամենակարևոր հիմնախնդիրները։ Հարցման մասնակիցների 37․1 տոկոսը նշել է անվտանգության հետ կապված խնդիրները, 23.4 տոկոսը նշել է ցածր թոշակների ու աշխատավարձերի խնդիրը, 13.8 տոկոսը՝ տնտեսական վիճակը, 13.3 տոկոսը՝ գործազրկությունը, գնաճ-ինֆլյացիան նշել է հարցվածների 12 տոկոսը․ այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց MPG- Gallup International in Armenia-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։

Կրթական համակարգի վատ վիճակը նշել է հարցվածների 11.3 տոկոսը, սահմանների հստակեցման խնդիրը՝ 9.8, առողջապահության համակարգի վատ վիճակը՝ 8.6, սոցիալական վիճակը, աղքատությունը՝ 5.3, օդի աղտոտվածությունը՝ 5.1, պետություն-Եկեղեցի հակամարտությունը՝ 4.7, գերիների վերադարձը՝ 3.0 տոկոսը։

Հարցումն անցկացվել է 1000 մարդու շրջանում, դեկտեմբերի 24-27-ը։

Leave a Comment