Ես փողոցային բառապաշարից հաճույք չեմ ստանում, բայց ավագանու նիստերի ժամանակ այլ ելք չի մնում․ Տիգրան Ավինյան

Ես փողոցային բառապաշարից բացարձակապես հաճույք չեմ ստանում, սակայն ավագանու նիստերի ժամանակ ստիպված եմ լինում, այլ ելք չի մնում․ այսօր հրավիրած ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ABC Media-ի հարցին, թե ինչո՞ւ են Երևանում ավագանու նիստերը բավականին լարված մթնոլորտում անցնում, փողոցային բառապաշարով, երբ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարեվարքության կանոն ՔՊ անդամների համար։

«Փողոցային բարքերով խոսող այն անձինք, որոնք պատահմամբ հայտնվել են ավագանու կազմում, պարբերաբար ուղղակի ստիպում են իրենց իսկ լեզվով հիշեցնել, թե ինչպիսին է կարգուկանոնը։ Շատ ցավում եմ, որ ստիպված եմ լինում տարին մեկ անգամ նման արձագանք ունենալ, բայց միգուցե սա միակ լեզուն է, որով մեր գործընկերները հասկանում են»,- ասաց նա։

Leave a Comment