Մեքսիկայում գնացք է գծերից դուրս եկել. 13 մարդ մահացել է, մոտ 100–ը՝ տուժել

Բաժանորդագրվել

Գնացքն ընթանում էր «միջօվկիանոսային միջանցքով», որը բացվել էր 2023 թվականին։

Մեքսիկայի Օախակա նահանգում գնացք է գծերից դուրս եկել։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով 13 մարդ զոհվել է, 98-ը՝ տուժել։

«98 հոգի տուժել է, նրանցից 36-ը բուժօգնություն են ստանում հիվանդանոցում… 39 մարդու վտանգ չի սպառնում։ Ցավով հայտնում ենք, որ 13 մարդ մահացել է», – ասվում է հաղորդագրության մեջ։

Գնացքում 250 մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի 9 անդամ։

Գնացքը պատկանում է Interoceanic ընկերությանը։ Այն ընթանում էր «միջօվկիանոսային միջանցքով», որը բացվել է 2023 թվականին։

Leave a Comment