Երևանում անանցանելի ճանապարհներ չկան. Ավինյան

Երևանում անանցանելի ճանապարհներ չկան. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարեվերջյան ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ձյան մաքրման աշխատանքներին Երևանում վերջին օրվա ընթացքում մոտ 59 տեխնիկա է գործել և 1500 տ. աղ է օգտագործվել։

«Հիմնական ճանապարհները անցանելի են, անանցանելի, որպես այդպիսին, չկա։ Պետք է արձանագրել, որ մեր  հանրային և բիզնես հատվածի գործընկերները նույնպես, ավագանու կանոններով, մայթերի մաքրման առումով ունեն պարտավորություն»,-շեշտել է Տիգրան Ավինյանը։

Նա հիշեցրել է, որ կրպակները, խանութները, որոնք ունեն դիմային հատվածում հանրային տարածքներ, ունեն քաղաքապետարանին աջակցելու պարտավորություն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment