
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Դոնբասի հարցը մնում է չլուծված։
Լրագրողների հարցին՝ հաջողվել է արդյոք համաձայնության հասնել Դոնբասի վերահսկողության հարցում, նա նշել է, որ կողմերը «մոտեցել են համաձայնության այս հարցի շուրջ»։
«Իհարկե, սա գլխավոր հարցերից մեկն է, և ես կարծում եմ՝ մենք մոտեցել ենք դրա լուծմանը… Այն դեռ լուծված չէ, բայց մենք զգալիորեն մոտեցել ենք դրան։ Սա շատ բարդ հարց է»,- ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ Ռուսաստանն, իր հերթին, պահանջում է վերահսկողություն այդ տարածքի նկատմամբ, «և դրա շուրջ վեճ կա, ուստի նրանք ստիպված կլինեն դիմել մասնագետների»։