29 դեկտեմբերի 2025 – 10:56 AMT
PanARMENIAN.Net – Վարորդներ ՀՀ ճանապարհների վիճակի մասին կարող են տեղեկանալ շուրջօրյա հեռախոսահամարով` 010 562533հեռախոսահամարով, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն ճանապարհների վերաբերյալ ձեր բոլոր հարցերին։ Կոչ ենք անում ճանապարհ դուրս գալուց առաջ ճշտել տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը։
Հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի տարածքում կան փակ ճանապարհներ։
10։36–ի դրությամբ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Բերդ-Ճամբարակ ճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան ճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններըփակեն կցորդիչով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքում և Ջերմուկի տարածաշրջանում տեղում է ձյուն։
«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։
Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերիավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար։