Հրանտ-Լեոն Ռանոսը նշանադրվել է․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը նշանադրվել է։ Այդ մասին Ռանոսը հայտնել է սոցցանցերում։

22-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը երգչուհի Էլեն Բադալյանն է։ Նրանց նշանադրության արարողությունը տեղի է ունեցել Դուբայում։

2024 թվականին Էլեն Բադալյանը դարձել է ռուսական «Ну-ка, все вместе!» մրցույթի հաղթող։

Հրանտ-Լեոն Ռանոսը 2023 թվականից է խաղում Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 23 հանդիպում ու խփել 5 գոլ։ Մյոնխենգլադբախի «Բորուսիային» նա միացել է 2023 թվականին՝ տեղափոխվելով Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմից։

Leave a Comment