Ողբերգական ավտովթար՝ Ազատան–Գյումրի ճանապարհին․ 3 մարդ մահացել է

3 զոհ և 2 վիրավոր Շիրակի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով


ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։


Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14։00-ի սահմաններում Ազատան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ազատանի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Ախուրյանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment