Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 9:50-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արարատի, Գավառի, Կապանի, Արթիկի, Արագածի, Հրազդանի, Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Մեղրիի լեռնանցքում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: