ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 28-ին Մար-ա-Լագոյում երկուսուկես ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել են խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացի մասին, սակայն առանցքային հարցերը մնում են չլուծված։ Այս մասին հայտնում է BBC-ն: Սա երկու նախագահների ամենաերկար դեմ առ դեմ հանդիպումն էր, որի ընթացքում քննարկվել է 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։ Չնայած հնչած լավատեսությանը, կողմերը հստակ առաջընթաց չեն արձանագրել տարածքային զիջումների հարցում։ Մոսկվայի հիմնական պահանջը՝ տարածքների զիջումը խաղաղության դիմաց, դեռևս հրապարակայնորեն չի ընդունվել Կիևի կողմից, սակայն Զելենսկին ակնարկել է ցանկացած վերջնական համաձայնության շուրջ հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին։ Թրամփը, իր հերթին, կոչ է արել Ուկրաինային գնալ գործարքի՝ նշելով, որ […]