Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է մեր քաղաքացիների համար, հերթեր կան այդ բենզինի համար․ ՀՀ ԱԳ նախարար


Տնտեսություն


Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ՝  շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար։ Այս մասին  Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք  է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։


Leave a Comment