Առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները․ ՀԷՑ

Առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները․ ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է.

 

«Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխիչ սարքավորումներում առաջացած հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները.

 

‼️Ինչպես երեկ ողջ գիշեր, այնպես էլ առաջիկա գիշերը (24-ժամյա ռեժիմով) ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ինտենսիվ աշխատանքներ է տանելու «Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:
📌Այս պահին կատարվում են այրված և հին սարքավորումների ապամոնտաժման աշխատանքներ և վաղ առավոտից սկսվելու է նոր սարքավորումների տեղափոխման, մոնտաժման, սնող մալուխների ստուգման և դրանց կարգաբերման աշխատանքները:
🔺Արդյունքում հնարավոր կլինի նախնական գնահատականով մինչև վաղը՝ ժամը 22:00, վերականգնել բոլոր այն հասցեների էլեկտրամատակարարումը, որոնք մինչ այս պահը դեռ հոսանքազրկված են:
🔺Ստորև այն հասցեները որոնք մասնակի կամ ամբողջությամբ դեռևս հոսանքազրկված են՝
▪️Բաշխիչ ենթակայան 67՝

«Աթոյան» փողոցը՝ մասնակի,

«Մուրացան» փողոցը՝ մասնակի,

«Նոր Արեշ» փողոցը՝ մասնակի.

▪️Վարդաշեն 8 Տրանսֆորմատորային ենթակայան 561-ի ուղղությամբ՝

«Դավիթ Բեկի» փողոցը՝ մասնակի,

«Գաջեգործների» փողոցը՝ ամբողջությամբ.

▪️Բաշխիչ ենթակայան 104՝

«Աթոյան» փողոցը՝ մասնակի,

«Ազատամարտիկների» փողոցը՝ մասնակի,

«Էրեբունի» փողոցն՝ ամբողջությամբ

«Նոր արեշ» փողոցն՝ ամբողջությամբ

▪️Բաշխիչ ենթակայան 24՝

«Էրեբունի» փողոցը՝ մասնակի,

«Նոր արեշ» փողոցը՝ մասնակի,

«Աթոյան» փողոցը՝ մասնակի,

«Ազատամարտիկներ» 1,2,3,4,5 նրբանցք,

Գ. Լուսավորիչ ծննդատուն (Էլեկտրամատակարարումն իրականացվում է դիզելային գեներատորների միջոցով, մինչև կենտրոնական մատակարարման վերականգնումը):

▪️Բաշխիչ ենթակայան 125՝

«Այվազովսկի» փողոցը՝ մասնակի,

«Նոր արեշ» փողոցը՝ մասնակի,

«Խաչիկ Դաշտենց» փողոցը՝ մասնակի.

▪️Բաշխիչ ենթակայան 26՝

«Ազատամարտիկներ» փողոցը՝ մասնակի,

«Ս. Դավիթ» փողոցը՝ մասնակի,

«Լորիս Մելիքով» փողոցը՝ մասնակի,

▪️Վարդաշեն 23 Տրանսֆորմատորային ենթակայան 248-ի ուղղությամբ՝

«Գուրգեն Մահարի» փողոցը՝ մասնակի

«Վարդաշեն» 3 փողոցն՝ ամբողջությամբ:

❗️Վթարի մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին, միայն նախաքննության ավարտից հետո պարզ կլինի վթարի իրական պատճառը:

Հայցքում ենք Ձեր ներողամտությունն ու համբերությունը ստեղծված իրավիճակում:

Leave a Comment