Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Մեղրիի լեռնանցքում բուք է


Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:


 


Արարատի, Գավառի, Կապանի, Արթիկի, Արագածի, Հրազդանի, Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։


 


Մեղրիի լեռնանցքում բուք է։


 


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 


 


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: 


 


Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտումների քանակ5

Leave a Comment