Դեկտեմբերի 29-ին Հայաստանի առանձին շրջաններում ցերեկը սպասվում է ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին սպասվում է 0-2, երեկոյան՝ -1-ից -3 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -4-ից -8 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -6-ից -8 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է -4-ից -8 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 0-ից -3 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -3-ից +1 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -4-ից -9 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև -2-ից +2 աստիճան։
Արմավիրում սպասվում է -1-ից +2 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի -4-ից -7 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է -3-ից -6-ից աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկը սպասվում է 4 աստիճան տաքություն։
