Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը հիմնված է Մոսկվայի հետ եռակողմ համաձայնագրերի վրա. Կոպիրկին



Tert.am-ը գրում է․


Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը հիմնված է Մոսկվայի հետ եռակողմ համաձայնագրերի վրա, այս մասին Սպուտնիկ Արմենիային ասել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «Թրամփի ուղու» վերաբերյալ։


«Ռուսաստանը միշտ էլ համարել է, որ տարածաշրջանի բոլոր ցավոտ հարցերը պետք է լուծվեն, և դա պետք է արվի երկարաժամկետ հեռանկարում։ Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել, և հիմա էլ հստակ հայտարարում ենք, որ պատրաստ ենք կողմերին օգնություն ցուցաբերել պահանջվող ձևով և ծավալով։ Հարավային Կովկասում տեղի ունեցողը մեզ համար մեծ նշանակություն ունի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment