Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում դեռ բազմաթիվ հասցեներ հոսանքազրկված են․ ՀԷՑ

https://arm.sputniknews.ru/20251228/entakajanum-brnkvats-hrdehi-hetevanqvov-erevanum-der-bazmativ-hascener-hvosanqazrkvats-en-hec-97310081.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1337/60/13376048_0:426:1423:1493_1920x0_80_0_0_d53e770cc82cef2e163a5bb4add95fdc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հոսանքազրկում, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրաէներգիա

հոսանքազրկում, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրաէներգիա

Բաժանորդագրվել

Մի քանի փողոցներում էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի առաջիկա ժամերի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Կեսգիշերին «Վարդաշեն» էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանի մի շարք հատվածներ շարունակում են հոսանքազրկված մնալ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի էլեկտրական ցանցերի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը։

Նշվում է, որ վերանորոգող անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ մի շարք հատվածներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է, մի քանիսում կվերականգնվի առաջիկա ժամերի ընթացքում։

Շուրջ 2 տասնյակ փողոցներ շարունակում են հոսանքազրկված մնալ։ Ինչպես հայտնում են ՀԷՑ-ից՝ աշխատանքները շարունակվում են հնարավորինս սեղմ ժամկետում էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։

Հավելենք, որ հոսանքազրկված է նաև «Գրիգոր Լուսավորիչ» ծննդատունը, որտեղ էլեկտրամատակարարումն իրականացվում է դիզելային գեներատորների միջոցով, մինչև կենտրոնական մատակարարման վերականգնումը։

Leave a Comment