Գիշերվանից մաքրում են ճանապարհները. պաշտոնական

Գիշերվանից մաքրում են ճանապարհները. պաշտոնական (տեսանյութ)

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ամբողջ գիշեր կատարվել են ձմեռային սպասարկման աշխատանքներ։ Բոլոր տարածաշրջաններում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն։ Սպասարկող կազմակերպությունները ճանապարհները մաքրում են ձյան շերտից՝ մշակելով աղ-ավազի խառնուրդով։
Շուրջօրյա հերթապահություն են կատարում նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները՝ համակարգելով ձմեռային սպասարկման աշխատանքները։

Leave a Comment