Փայտանյութով մեքենա է հայտնաբերվել
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում հայտնաբերել են «ՈւԱԶ» մակնիշի փայտանյութով բեռնված մեքենա: Մեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել:
Կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութը տեղափոխվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ։