Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Էրեբունի համայնքը հոսանքազրկվել է․ ՀԷՑ

Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Էրեբունի վարչական շրջանն ամբողջությամբ հոսանքազրկվել է, հայտնել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։

Նշվում է, որ հոզանքազրկվել են նաև «Սարի Թաղ» թաղամասը, Խորենացի և Տիգրան Մեծ փողոցները, Չարենցի փողոցից մի հատված:

«ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմն ամբողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Ներքին գործերի նախարարությունից ավելի ուշ հայտնել են, որ հրդեհի ահազանգն ստացել են դեկտեմբերի 28-ին՝ ժամը 00։12-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։ Նշվում է, որ 200 քմ տարածքում այրվել է ենթակայանի գույքը՝ մասամբ։

ՀԷՑ-ն ավելի ուշ տեղեկացրել է, որ Էրեբունի համայնքում մասնակի վերականագնվել է էլեկտրամատակարարումը։

Նյութը թարմացվել է 13։18-ին։

Leave a Comment