Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Դիլիջանի Հովք բնակավայրում փայտանյութով մեքենա են հայտնաբերել

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում հայտնաբերել են ՈւԱԶ մակնիշի փայտանյութով բեռնված մեքենա: Այդ մասին հայտնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը:

Մեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել:

Կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութը տեղափոխվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ։

–00—ՅՄ

Leave a Comment