Ռուսական զորքերն ազատագրել են ԴԺՀ-ի և Զապորոժիեի մարզի մի շարք բնակավայրեր

Բաժանորդագրվել

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը զեկուցել է առաջնագծում տիրող իրավիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական «Կենտրոն», «Արևելք» և «Դնեպր» զորքերի խմբավորումների ստորաբաժանումներն անցած օրվա ընթացքում առաջ են շարժվել մի շարք ուղղություններով և ազատագրել մի քանի բնակավայրեր:Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

Գերատեսչության տվյալներով՝ «Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դիմիտրով, Ռոդինսկոե, Արտեմովկա և Վոլնոե բնակավայրերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում: Միաժամանակ «Արևելք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը և ավարտել Զապորոժիեի մարզի Գուլյայ-պոլե բնակավայրի ազատագրումը:

Բացի այդ, «Դնեպր» զորքերի խմբավորման ստորաբաժանումները ակտիվ գործողություններով ազատագրել են Զապորոժիեի մարզի Ստեպնոգորսկ բնակավայրը:

Leave a Comment