Սիրիայի ալավիական կրոնական փոքրամասնության ներկայացուցիչները կիրակի օրը բողոքի ցույցեր են անցկացրել Լաթաքիայի և Տարտուսի ափամերձ քաղաքներում, որտեղ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և նրանց հակառակորդների միջև:
Ցույցերն սկսվել են անցյալ ուրբաթ Հոմս քաղաքում ալավիական մզկիթի մոտ պայթուցիկ սարքի պայթյունից հետո։ Ութ մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել։ Իշխանությունները չեն նշել հարձակման կասկածյալներին։ Սիրիայից դուրս բնակվող ալավի շեյխ Ղազալ ալ-Ղազալին կոչ է արել մարդկանց դուրս գալ փողոց։
AP-ի տվյալներով՝ անվտանգության ուժերն ստիպված են եղել միջամտել և ալավիներին բաժանել հակառակորդներից՝ ամբոխը ցրելու համար՝ նախազգուշական կրակոցներ արձակելով օդ։ Ցուցարարների շրջանում կան զոհեր։ Սիրիայի իշխանությունները նաև հայտնել են, որ վիրավորվել է երկու անվտանգության աշխատակից։