Aurora News | ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների մասին

Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է.

«Վարդաշեն» 110/35/6 Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքներից էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգվել է բաշխիչ ենթակայան 26-ից Էլեկտրամատակարարվող հետևյալ հասցեներում.

«Ազատամարտիկների» փողոց՝ մասնակի

«Ս.Դավիթ» փողոց՝ մասնակի

«Դավիթ Բեկ» թաղամաս՝ ամբողջությամբ

«Չեռնիշևսկի» փողոց՝ ամբողջությամբ

«Լորիս Մելիքով» փողոց՝ ամբողջությամբ

«Բելինսկի» փողոց՝ ամբողջությամբ

«Էրեբունի» թաղապետարանն՝ ամբողջությամբ:

Նշենք, որ էլեկտրական ենթակայանում հրդեհ էր բռնկվել, որը մեկուսացվել է ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։ 200 քմ տարածքում այրվել էր ենթակայանի գույքը՝ մասամբ։

Leave a Comment