ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը համարում է գերակա խնդիր։
«Ես կարծում եմ, որ մենք ունենք համաձայնագրի հիմք։ Դա լավ է Ուկրաինայի համար, լավ է բոլորի համար։ Դա շատ կարևոր է։ Ավելի կարևոր բան չկա», – լրագրողներին ասել է Թրամփը։