Գյումրի-Ազատան ավտոճանապարհին վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել, կան տուժածներ

Դեկտեմբերի 28-ին Գյումրի-Ազատան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Mercedes-Benz և Lada մակնիշների ավտոմեքենաները։ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայից դուրս հայտաբերվել է ուղևորի դին, իսկ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները Lada մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

«Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ավտոմեքենաներից դուրս բերել երկու դի»,- մանրամասնել են ՆԳՆ-ից։

Leave a Comment