«Ամերիկյան կողմի հետ շատ ինտենսիվ աշխատում ենք հռչակված սկզբունքներից անդին առավել դետալիզացված պայմանների, իրավունքների, պարտականությունների հստակեցման շուրջ»,- «Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեդց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հուսամ` առաջիկա օրերին կամ շաբաթներին կունենանք առաջին հնարավոր փաստաթուղթը և հետագայում արդեն կհասնենք նրան, որ տարվա երկրորդ կեսին արդեն գետնի վրա շինարարություն էլ կունենանք»,- հույս հայտնեց նախարարը: