Զելենսկու հետ հանդիպումից առաջ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփն այս մասին հայտնել է Truth Social հարթակում։

«Ես հենց նոր լավ և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ՝ մինչև այսօր՝ ժամը 13:00-ին, Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպումս։ Հանդիպումը տեղի կունենա «Մար-ա-Լագո»-ի գլխավոր ճաշասրահում։ Մամուլը հրավիրված է։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար», – գրել է ԱՄՆ նախագահը։

Դեկտեմբերի 26-ին Զելենսկին հայտնել էր, որ համաձայնեցրել է մոտալուտ հանդիպում Թրամփի հետ: 

Վաշինգտոնն առաջարկել էր ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր, որը հետագայում փոփոխությունների էր ենթարկվել։ Զելենսկին հրապարակել էր ԱՄՆ-ի հետ քննարկվող խաղաղության ծրագրի 20 կետերը:

Leave a Comment